Համաձայն ՀՀ կառավարության Ν 318-Ն որոշման՝ պայմանագրային գումարի ամսական համամասնության սպառման դեպքում բժշկական կազմակերպությունը բժշկական օգնություն և սպասարկում իրականացնում է հերթագրման միջոցով` բացառությամբ հետևյալ ծառայությունների՝
1) անհետաձգելի բժշկական օգնություն.
2)ՀՀ կառավարության կողմից հաստատված՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների դեպքում ցուցաբերվող բժշկական օգնություն.
3) հոգեկան և նարկոլոգիական հիվանդներին ցուցաբերվող բժշկական օգնություն.
4) նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց բժշկական օգնություն և սպասարկում, այդ թվում՝ փորձաքննություն.
5) ծննդօգնություն.
6)արտահիվանդանոցային բժշկական օգնություն (բացառությամբ մասնագիտացված ստոմատոլոգիական բժշկական օգնության և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների):
Որպես լրացուցիչ տեղեկատվություն նշենք նաև, որ հարցերի, պարզաբանումների և տեղեկությունների համար դիմել ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալություն՝ (060) 65 03 03, (010) 65 47 11, իսկ բողոքների դեպքում զանգահարել ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ»՝ (010) 52 88 72 հեռախոսահամարով: