Համաձայն ՀՀ կառավարության N 912-Ն որոշման՝ հողամասի սեփականատերն ինքնակամ կառույցի օրինականացման նպատակով, ըստ գույքի գտնվելու վայրի, պետք է դիմի համապատասխան համայնքի ղեկավարին:
Հողամասի սեփականատերը դիմումի հետ միասին պետք է ներկայացնի լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով տրված սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականը՝ ինքնակամ կառույցների համապատասխան նշումներով, իսկ համապատասխան նշումները չլինելու կամ հողամասի ընդհանուր համատեղ կամ բաժնային սեփականության դեպքում` ներկայացնում է նաև համապատասխանաբար ինքնակամ կառույցների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հրամանով հաստատված ձևի հատակագիծը (հատակագծերը) և բոլոր սեփականատերերի գրավոր համաձայնությունները:
Համայնքի ղեկավարը դիմումն ստանալուց հետո՝ ինքնակամ կառուցված բնակելի նշանակության կառույցների համար 30-օրյա ժամկետում ընդունում է դրանց օրինականացման կամ մերժման մասին որոշում: