Ո՞րոնք են այն դեղերը, որ կարող եք ձեռք բերել առանց դեղատոմսի

ՀՀ Առողջապահության նախարարի N 204-Ն հրամանով հաստատվում է այն դեղերի ցանկը, որոնք կարող են բաց թողնվել առանց դեղատոմսի:

Տվյալ ցանկի մեջ մտնում են՝ միաբաղադրատարր դեղեր, որոնցից են՝ Ակրիվաստին, Անբազոն, Ամոնիակի լուծույթ, Ամբրոքսոլ, Ասկորբինաթթու, Ացիկլովիր, Գլաուցին, Բորաթթու, Բրոմհեքսին, Իբուպրոֆեն, Իխթիոլ, Ինդոմետացին, Լիդոկային, Ժենշեն, Թոբրամիցին, Լակտուլոզ, Կլեմանտին, Հիմեկրոմոն և այլն: Բազմաբաղադրատարր դեղեր՝ Աեվիտ, Ալակտ, Ալգոպիքս, Ալոխոլ, Ալմագել, Ալվիտիլ, Ասկոֆեն, Ասպիրին, Ացիդին, Տոմապիրին, Ցիտեալ, Ռինկոլդ, Սալբեյ, Ռոզկալիպտ, Սեպտիլին, Սավարիքս, Սեպտոլետե, Սեդալ-Մ, Սպազգան, Սոֆրադեքս,Վալոկորդին, Վալիդոլ, Ստրեպսիլս, Ստոմալոքս, Վիտաժեն, Վիտրում, Վիրկոն, Վուլնուզան, Տենպալգին, Տերաֆլյու, Վիոսետ, Փիլեքս, Ցիստենալ, Ցիտրոպակ և այլն: Ցանկի մեջ տեղ են գտել նաև Հոմեոպաթային դեղեր, ինչպիսիք են՝ Աֆլուբին, Գալստենա, Գենտոս, Դիսմենորմ, Իրիկար, Ինֆլուցիդ, Հեպեյլ, Մեմորիա, Նոտտա, Ռեմենս, Տոնզիլոտրեն,Փումպան, Վենզա և բազմաթիվ այլ դեղեր:

Առանց դեղատոմսի բաց թողնվող դեղերի սպառիչ ցանկին կարող եք ծանոթանալ ՀՀ Առողջապահության նախարարի 2007 թվականի N 204-Ն հրամանի հավելվածում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել