Ով որ եղել է իշխանության, ով ապացուցել է իր իշխանության օրոք, որ ինքը ընդհանրապես չի մտածում պետության մասին, կամ մտածում է 3-րդ, 4-րդ տեղում, ավելի շատ մտածում է իր, իր թիմի հարստացման մասին, մենք այդ մարդկանց հետ ճանապարհ չունենք գնալու:
Լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է Երևանի նախկին քաղաքապետ, «Նոր ուժ» կուսակցության նախագահ Հայկ Մարությանը։
Նա նշել է, որ չի համագործակցի և չի միանա Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին.
«Իրենք ստեղծել են համակարգ, որը քանդել է մեր պետությունը: Իրենք եղել են դրա ակունքներում, իրենք չեն կարող փոխվել»: