Գործարկվելու են էլեկտրական շչակներ մի քանի բնակավայրերում

ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են, որ մայիսի 2-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Անի համայնքի Լուսաղբյուր բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ:

Մայիսի 2-ին Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկունք բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում և տարհանում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում ժամը 11։30-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:

Մայիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Արագածոտնի մարզի Արտաշավան բնակավայրում, իսկ ժամը 12։00-ին Սաղմոսավան բնակավայրում անցկացվելու են ուսումնական վարժանքներ, որոնց շրջանակներում գործարկվելու են էլեկտրական շչակներ:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել