Փոփոխություն է կատարվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածում, որով սահմանված են տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար նախատեսված տուգանքները։
Iravaban.net-ը հայտնում է, որ այն ուժի մեջ է մտնում մայիսի 1-ից։
Ասպիսով՝ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 5․000 դրամի չափով, տուգանային միավորի կիրառում` 0.25 միավոր:
Նախկինում նշված խախտման համար 0.5 տուգանային միավորի կիրառում էր նախատեսված։