Սկսելու եմ 72 ժամանոց նստացույց․ Իշխան Գևորգյան

«Ազատազէն» հասարակական կազմակերպության ղեկավար Իշխան Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր 18:00-ից, կառավարության շենքի դիմաց սկսելու եմ 72 ժամանոց նստացույցս։
Ես կառավարության պլանավորած քայլերի հետ ՀԱՇՏ չեմ։ Համարում եմ, որ մեր պետության հողերը (այդ թվում որոշները կադաստրի վկայական ունեցող) թշնամուն տալը սահմանադրական կարգի տապալում է։

Վստահում եմ Բագրատ Սրբազանին։ Գիտակցում եմ հանձնվողական քաղաքականությունից հրաժարվելու ռիսկերը: Պատրաստ եմ զինվորագրվել ամեն պահի։

Միաժամանակ համոզված եմ, հողերը ուղղակի հանձնելու պրոցեսը իրականացնելու դեպքում, էլ ավելի մեծ ռիսկերի ու անվտանգային խնդիրների ենք բախվելու։ Չեմ ուզում տեսնել Հայաստանի Հանրապետությունը էլ ավելի ստորացված։
Եթե դու էլ ՀԱՇՏ չես միակողմանի հայրենիքահանձնման պրոցեսին, հայտնիր այդ մասին:
#ԵսՀաշտՉեմ»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել