«Երկխոսություն հանուն խաղաղության և գլոբալ անվտանգության» ֆորումի շրջանակում Իլհամ Ալիևն անդրադարձել է Հայաստանի հետ սահամնների սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին։
«Հիմա մենք դրական դինամիկա ենք տեսնում խաղաղ կարգավորման ճանապարհին։ Միաժամանակ սկսվեցին սահմանների սահմանագծման աշխատանքները։ Անգամ սահմանազատման աշխատանքներ են տարվում։ Ի դեպ, այս ամենը տեղի է ունենում հենց հիմա։ Մեր երկու երկրներին հաջողվեց դրան հասնել առանց միջնորդների։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ մեզ պետք չեն միջնորդներ, հատկապես նրանք, ովքեր հետապնդում են իրենց նպատակները, չեն ցանկանում օգնել մեզ, այլ ցանկանում են միջամտել մեր տարածաշրջանին՝ իրենց քաղաքական և տնտեսական շահերին հասնելու համար։ Ուղղակի ուզում են նորից կրակի վրա յուղ լցնել ու Հարավային Կովկասը պայթեցնել։ Բայց մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա:
Ադրբեջանն ու Հայաստանը երեսուն տարվա առճակատումից հետո հստակ հասկանում են, որ խաղաղություն են ուզում Հարավային Կովկասում։ Իսկ նման խաղաղության կարելի է հասնել միայն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմամբ»,-ասել է նա։