Ինչ պատիժ է սահմանված կամովին գերի հանձնվելու և գերության մեջ գտնվող զինծառայողի կողմից հանցավոր գործողություններ կատարելու համար

Քրեական օրենսգրքի հոդված 547-ը կամովին գերի հանձնվելու համար պատիժ է նախատեսում։

Այսպիսով, առանց մարտի հանգամանքներով հարկադրված լինելու կամովին գերի հանձնվելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով:

548-րդ հոդվածը պատիժ է սահմանում գերության մեջ գտնվող զինծառայողի կողմից հանցավոր գործողություններ կատարելու համար։

Այսպիսով, գերության մեջ գտնվող զինծառայողի կողմից ռազմական նշանակություն ունեցող աշխատանքներին կամ այնպիսի այլ միջոցառումների կամովին մասնակցելը, որոնք ակնհայտորեն կարող են վնաս պատճառել Հայաստանի Հանրապետությանը կամ նրա դաշնակից պետություններին, եթե բացակայում են սույն օրենսգրքի 418-րդ հոդվածով (պետական դավաճանություն) նախատեսված հանցանքի հատկանիշները՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 4-8 տարի ժամկետով:

Գերության մեջ գտնվող զինծառայողի կողմից շահադիտական դրդումներով կամ իր նկատմամբ հակառակորդի ներողամիտ վերաբերմունքն ապահովելու նպատակով այնպիսի գործողություն կատարելը, որն ուղղված է մյուս ռազմագերիների իրավունքների կամ օրինական շահերի դեմ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

Գերության մեջ գտնվող զինծառայողի կողմից մյուս ռազմագերիների նկատմամբ բռնություն գործադրելը կամ ավագի դիրքում գտնվող ռազմագերու կողմից նրանց հետ դաժանորեն վարվելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել