«Չորս գյուղերի հարցի չլուծումը Ադրբեջանին ավելի մեծ հնարավորություն կտա չպահել պայմանավորվածությունը, քան 4 գյուղերի հարցի լուծումը, ընդ որում՝ էլի ուզում եմ հիշեցնել, որ 4 գյուղ ասելով՝ նկատի է պետք ունենալ, որ խոսքը գնում է այնպիսի գյուղերի մասին, որոնք, երբեք չեն եղել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի կազմում, մենք այդպիսի բնակավայրեր չեն ունեցել և Ալմաթիի հռչակագրի տրամաբանությամբ դրանք գտնվել են Խորհրդային Ադրբեջանի կազմում»,-այս մասին Հանրային հեռուսատաընկերության եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ բոլորովին վերջերս՝ Ադրբեւանի նախագահի մամլու ծառայությունը հաղորդագություն հրապարակեց, որ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ադրբեջանի նախագահը արտայակտել է Ադրբեջանի հավատարմությունը 2022 թվականի հոկտեմբերին Պրհայի պայմանավորվածություններին և Ալմաթիի հռչակագրին։
«Ամենակարևորը 2024 թվականի ապրիլի 15-ին սահմանազատման հանձանժողովները ընդունել են համատեղ փաստաթուղթ, որտեղ արձանագրել են, որ Ալմաթիի հռչակագիրը բազային սկզբունք է երկու երկրների միջև սահմանազատման գործընթացի համար։ Եվ այն որպես բազային սկզբունք, կարձանագրվի սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգի մեջ։ Մամուլը, մամուլ, մենք պետք է շատ ուշադիր լինենք, բայց մենք ելնում ենք այն փաստաթղթերից, որ մենք ընդունել ենք Ադրբեջանի հետ»,-ասաց վարչապետը։