Ի՞նչ է համավճարը և ովքե՞ր չեն կարող օգտվել դրանից

Հնարավոր են դեպքեր, երբ բժշկական ժառայության ծախսերը կարող են մուծվել հիվանդի կողմից ոչ ամբողջ ծավալով: Հենց այս դեպքերում էլ պետությունը սատար է կանգնում հիվանդներին վերոհիշյալ ծախսերի մի մասը իր վրա վերցնելով: ՀՀ կառավարության թիվ 1515-Ն որոշմամբ սահմանում է համավճարի հասկացությունը:

Այսպես, համավճարը առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների դիմաց քաղաքացիների կողմից կատարվող լրավճարն է պատվիրատուի կողմից սահմանված գների և կազմակերպության կողմից նույն ծառայության համար հաշվարկված իրական ծախսերի (համաձայնեցված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ) տարբերության կամ հաստատագրված գումարի չափով:

ՀՀ կառավարության Ν 163-Ն որոշման համաձայն՝ համավճարը չի կիրառվում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) հետևյալ խմբերի վրա` աղքատության (ընտանեկան) նպաստի համակարգում ընդգրկված 36,00 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ, 1-ին խմբի հաշմանդամներ, մինչև 18 տարեկան երեխաներ, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք, առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ (մինչև 18 տարեկան) և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք (18-23 տարեկան), Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ, բժշկասոցիալական փորձաքննության իրավասու պետական մարմնի ուղեգրով լրացուցիչ բժշկական հետազոտության ենթարկվողներ, նախազորակոչային և զորակոչային տարիքի անձինք (հիվանդանոցային բժշկական օգնություն, իսկ զորակոչային տարիքի անձանց` նաև հիվանդանոցային փորձաքննություն), ինչպես նաև խաղաղ ժամանակ վարժական հավաքների ու զորախաղերի կանչված զինապարտները` ամբուլատոր և հիվանդանոցային, զինծառայողներ և նրանց ընտանիքների անդամներ, մանկատներում և ծերանոցներում խնամվողներ, բազմազավակ (մինչև 18 տարեկան 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ընտանիքների երեխաներ, հաշմանդամներից բաղկացած ընտանիքների երեխաներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել