Նորություններ

Թույլատրվում է արդյո՞ք երեխային բնակվել դատապարտյալ ծնողի հետ

ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 82-րդ հոդվածը սահմանում է, որ դատապարտյալն ուղղիչ հիմնարկի մանկատանը կարող է տեղավորել իր՝ մինչև երեք տարեկան երեխային և աշխատանքից ազատ ժամերին, առանց սահմանափակման, շփվել նրա հետ։ Դատապարտյալին կարող է թույլատրվել երեխայի հետ համատեղ բնակություն:

Հիմք ընդունելով տղամարդու և կնոջ միջև եղած ֆիզիլոգիական տարբերությունները պետք է նաև նախատեսել առանձնահատուկ պայմաններ նրանց կալանավայրերում պահելու համար:

Այդ նպատակով ՀՀ կառավարության N 1543-Ն որոշումը նախատեսում է, որ հղի կամ իրենց մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող կալանավորված անձանց և դատապարտյալների համար նախատեսված խցերում կամ կացարաններում տեղադրվում են միահարկ մահճակալներ, յուրաքանչյուր երեխայի տրվում է մանկական մահճակալ, իսկ խցերը կամ կացարաններն ապահովվում են տաք ջրով:

Հղի կանանց պետք է տեղավորել ուղղիչ հիմնարկին առավել մոտ տեղակայված առողջապահական հաստատությունում: Մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձինք ստանում են երեխայի խնամքի համար անհրաժեշտ պարագաներ:

Իր մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող կալանավորված անձը կամ դատապարտյալը երեխային կարող է ազգականներին կամ այլ անձանց հանձնել` սեփական նախաձեռնությամբ:
Ազգականներ չունենալու դեպքում վերոհիշյալ հիմնարկի վարչակազմը պարտավոր է ձեռնարկել համապատասխան միջոցներ` երեխային ժամանակավորապես մանկական հաստատություն հանձնելու համար:

 

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել