2015 թվականը քաղաքական լուրջ նախաձեռնությունների և ձեռքբերումների տարի պետք է դառնա. Սերժ Սարգսյան

Այսօր նախագահ Սերժ Սարգսյանն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի փակման արարողությանը, որտեղ հանդես է եկել ելույթով: Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից Սերժ Սարգսյանն ասել է, որ այսօր հայրենիքում են հավաքվել հայկական սփյուռքի 150 կազմակերպության շուրջ 700 ներկայացուցիչներ աշխարհի ավելի քան 60 երկրներից:

Նա անդրադարձ է կատարել արտագաղթի խնդրին` ընդգծելով. «Հայաստանի կառավարող բոլոր վարչակազմերի ամենալուրջ խնդիրներից մեկը եղել է արտագաղթը: Արդի իրողությունն այնպիսին է, որ այսօր կարող ենք խոսել հայաստանցիների՝ նոր սերնդի սփյուռքի գոյության մասին: Եվ իրար թե՛ Հայրենիքում, թե՛ Սփյուռքում մեղադրելու փոխարեն մենք պետք է գործնակա նմիջոցներ գտնենք և ձեռնարկենք այդ խնդրին լուծում տալու համար: Միասին վեր հանենք բացթողումները և արձանագրենք, թե ինչ հակաքայլեր կարող ենք ձեռնարկել»:

Այնուհետև նախագահն խոսել է Հայաստանի տնտեսական զարգացման հարցից` անդրադառնալով սփյուռքի ներուժին: Նա նաև խոսել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին` նշելով, որ խնդրի լուծումը հնարավոր է միայն քաղաքական-դիվանագիտականհարթության մեջ՝ բանակցային ճանապարհով. «Պատերազմը դեռ չի ավարտվել, այն պսակվել է մեր հաղթանակն արձանագրածզինադադարով: Կարծում եմ՝ յուրաքանչյուր հայ հպարտ է, որ ունենք այսպիսի բանակ, որը վայելում է մեր ողջ ազգի վստահությունն ու սերը և կազմակերպվածության օրինակ է ծառայում բոլորիս: Հայկական բանակն իր քաջ զինվորներով ու սպաներով կկանխի ցանկացած ոտնձգություն, երբեք չի ընկրկի և իր մարտական պատրաստվածությամբ, ազգային ոգով ու հայրենասիրությամբ անառիկ կպահի հայոց երկու պետությունների սահմանները»:

Նախագահը նաև խոսել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից` նշելով. «2015 թվականը քաղաքական լուրջնախաձեռնությունների և ձեռքբերումների տարի պետք է դառնա Հայաստան -Սփյուռք-Արցախ եռամիասնության համար: 2015թվականը նաև դառնալու է իր ծավալով ու նշանակությամբ նախադեպը չունեցող միջոցառումների և գործողությունների տարի :Դրանով մեկ անգամ ևս կփաստենք, որ համատեղ ուժերով կարող ենք հսկայածավալ շարժում ստեղծել մեր ազգային նպատակների իրականացման համար: Մենք նախաձեռնել ենք քաղաքական լայն աշխատանքներ այս ուղղությամբ և 2015 թվականին ակնկալում ենք մի շարք պետությունների ղեկավարների այցելություն Հայաստան»:

Նախագահի ուշադրության կենտորնում է հայտնվել նաև սիրիահայերի խնդիրը: Ավարտելով խոսքս Սերժ Սարգսյանըշնորհավորել է Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ և կոչ արել բոլոր հայերինանընդհատ ամրացնել կապը հայրենիքի հետ:

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը կարող եք ամբողջությամբ ընթերցել այստեղ:

Լուսանկարը` president.am-ի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել