Ֆիննախի նախկին 3 դատական բաժնի պետերն ընդդեմ Ֆիննախի

Ֆինանսների նախարարության իրավաբանական վարչության նախկին 3 դատական բաժնի պետեր Նելսոն Աբովյանը, Եղիշե Բազոյանը, Ռուզաննա Ազրոյանը, աշխատանքից ազատվելուց հետո, քաղաքացիական հայց են ներկայացրել ընդդեմ Ֆիննախի:

 

Իրավաբան.net-ը, վկայակոչելով իր աղբյուրին, ավելի վաղ հայտնել էր, որ դատական բաժնի նախկին պետերին աշխատանքից ազատել են աշխատանքային օրենսգրքի խախտմամբ` ծանուցելով աշխատանքից ազատելուց մեկ օր առաջ:

 

Ներկայացված հայցադիմումով նրանք դատարանից խնդրում են պարտավորեցնել բռնագանձել արձակման նպաստը, տուգանքը և դրանց վրա հաշվարկվող տոկոսները: Գործը գտնվում է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ռուբեն Ներսիսյանի վարույթում:

 

Իրավաբան.net-ի տեղեկություններով` աշխատանքային օրենսգրքի խախտմամբ գործից ազատելու համար նախկին 3 բաժնի պետերը նախարարությունից պահանջել են վճարել 3.000.000 դրամից ավելի գումար:

 

Թեմայի վերաբերյալ առաջարկում ենք կարդալ նաև մեր մյուս հրապարակումները` Աշխատանքից ազատվել են ՀՀ ֆինանսների նախարարության իրավաբանական վարչության 3 դատական բաժնի պետերը, Վարչապետի որոշումը վարչական ակտ է, քանի որ ծագում է վարչապե˚տ բառից, Ֆիննախ. Իրավաբանական վարչության 3 դատական բաժինների պետերին օրենքի խախտմամբ չեն ազատել

 

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել