Մատաղիսի գործով մեղադրյալներն արդարացվել են

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց Լեռնային Ղարաբաղի Մատաղիսի զորամասում 2003թ. տեղի ունեցած երկու զինվորների մահվան գործով դատաքննությունը և կայացվեց ԱՐԴԱՐԱՑՄԱՆ դատավճիռ: Թե ինչ էր կատարվում դատական նիստերի դահլիճում դժվար կլինի բառերով նկարագրել: Այն ինչին ականատես եղա, երբեք չեմ մոռանալու: Երբ դատարանը հրապարակում էր դատավճիռը` արդարացնելով սույն անհեթեթ քրեական գործով մեղադրվողներ` Մատաղիսի զորամասի նախկին զինծառայողներ Արայիկ Զալյանին` ով հանդիսանում է Հելսինկյան քաղքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավաբանը, ծառայակիցներ` Մուսա Սերոբյանին և Ռազմիկ Սարգսյանին, դատական նիստերի դահլիճում հնչում էին ծափահարություններ, արդարացվողների ծնողները, հարազատները նաև օտար մարդիկ լաց էին լինում և վանկարկում էին կեցցե՜ արդար դատարանը, կեցցե՜ արդար դատավորները, կեցցե՜ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ:

 

 

Դատարանը հրապարակեց ԱՐԴԱՐԱՑՄԱՆ դատավճիռ և գործը ամբողջությամբ ուղարկեց դատախազություն` գտնելու համար իրական մեղավորներին:

 

Մահացած զինվորի հայրը չէր կարողանում զսպել արցունքները, հոգու խորքում հույս փայփայելով, որ իրական մեղավորները անպայման պատժվելու են:

 

Մինչև դատարանը կհրապարակեր դատավճիռը, բոլորն անհանգիստ էին: Դատական նիստին ներկա էր մեղադրողը: Հայկ Ալումյանը և Զարուհի Փոստանջյանը ներկա չէին: Ներկա էր նաև Արթուր Սաքունցը, ով իր ուրախությունը կիսեց բոլոր այն մարդկանց հետ, ովքեր այսքան տարի եղել են տղաների թիկունքում և սատարել արդարությանը:

 

 

Յուրաքանչյուրին ըստ արժանավույն հատուցելու համար արդարադատությունը պետք է լինի հզոր, անաչառ ու անկողմնակալ:
Արդարադատությունը բոլոր հասարակական առաքինությունների հիմքն է:

 

 

Աղբյուրը` Իրավաբան.net
Հանրային թղթակից` Լուսաբեր Տեր-Գևորգյան

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել