Որքա՞ն աշխատավարձ են ստանում ԱԱԾ-ի աշխատակիցները

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը ներկայացրել էր նոր օրենքի նախագիծ, որով սահմանվում է պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության չափը:

Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացնում Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների աշխատավարձերի չափը:

  • Ազգային անվտանգության ծառայության տնօրենի աշխատավարձը կազմում է 793 հազար 680 դրամ:
  • Ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի աշխատավարձը կազմում է  661 հազար 400 դրամ:
  • Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի աշխատավարձը կազմում է 562 հազար 190 դրամ: 

Օրենքն ուժի մեջ  է մտել ապրիլի 4-ին:

Կարդացեք նաև՝ 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել