Վարորդնե՛ր, ծանոթացեք վերջին փոփոխություններին

Ներկայացնում ենք 21.12.2015 թվականին ընդունված վերջին անկյունաքարային փոփոխություններից մեկը «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքում կատարված։

Ըստ փոփոխության սահմանված է, որ այսուհետ վարույթ իրականացնող մարմինը վարչական ակտը պարտավոր է ընդունել իրավախախտման հատկանիշները պարզելուց հետո`2 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ (պետական մարմնի տրանսպորտային միջոցը, թե ում է պատկանել պարզելու համար) հարցում կատարելու դեպքում՝ պատասխանն ստանալուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Այսուհետ, վարչական ակտն ընդունելուց հետո` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում հանձնվում է վարչական ակտի հասցեատիրոջը:

Տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկում նախատեսող վարչական ակտի հասցեատերը կամ նրա լիազորած անձը պարտավոր է իրազեկմանը հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում վարորդական վկայականը հանձնել վարչական մարմնին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել