«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղեկություններ են տարածվում, որ Ոսկեպարի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանը հայտնել է, որ սահմանազատման արդյունքում Ոսկեպարից տարածք չի անցել ադրբեջանական կողմին։
Iravaban.net-ը կապ հաստատեց Իշխան Աղբալյանի հետ։ Նա նշեց, որ ինչ ասել է այդքանն է, ըստ էության՝ չհերքելով լուրը։
«Նախատեսվածից մի քիչ էլ ավել են հետ գնացել։ Օրինակ՝ եկեղեցու հեռավարությունը սահմանից պետք է լիներ 120 մետր, հիմա 170 մետր է։ Մի քիչ էլ են թուրքերը հետ գնացել։ Ես չեմ չափել, ինձ թույլ չեն տալիս, որ ես գնամ այնտեղ, դա իրենց ասելով»,-նշեց նա։
Ճշտող հարցին, թե այդ «իրենք»-ը ովքե՞ր են, Աղաբալյանն ասաց՝ հավաստի աղբյուր։