Թուրքիայում տեղի է ունեցել մի քանի քուրդ քաղաքական գործիչների կալանավորման պատճառ դարձած դատական գործի հերթական լսումները:
Մարդինի 3-րդ ատյանի քրեաիրավական դատարանում կայացած լսումների ընթացքում գործով 21 մեղադրյալից 13-ի նկատմամբ կայացվել է 6.3 տարի ազատազրկման դատավճիռ։
Մնացած 8-ի նկատմամբ էլ պաշտպանների միջնորդությամբ ներում շնորհելու որոշում է կայացվել:
Նշենք, որ գործը հարուցվել էր երբ 2015 օգոստոսի 12-ին «Քուրդիստանի համայնքների միությունը» (KCK որի մեջ մտնում են PKK, PYD, PJAK և PÇDK կուսակցությունները) հայտարարել էր, որ Քուրդիստանի ժողովրդի առջև անկախ կառավարություն ստեղծելուց բացի այլ ընտրություն չի մնացել, ինչին էլ հաջորդել էին Թուրքիայի մի շարք նահանգներում անկախ կառավարությոն ստեղծելու մասին հայտարարությունները (2015-2016թթ.):
Այդպիսի հայտարարություններ եղել էին Շըրնաքում, Հաքքարիում, Աղրըում, Դիարբեքիրում, Բիթլիսում, Մուշում, Վանում, Բաթմանում և այլ նահանգներում:
Աղբյուրը՝ Ermenihaber.am: