«Ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, ինչ ուզում է լինի, այդ «վերսիայով», այդ թուղթը չեմ ստորագրի։ Սա իմ հայտարարությունն է բառացի մեջբերեցի։ Ինչո՞ւ այն ժամանակ չեմ ստորագրել, որովհետև էն ժամանակ ստորագրության դիմաց պետական սահման դելիմիտացված չէինք ստանալու։ Սահմանային սյուներ չէինք ստանալու»,-Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ մեջբերեց իր խոսքերը։
Նրա խոսքով՝ անվտանգության երաշխիք ևս չէին ստանալու, իսկ հիմա ստացան և ըստ նրա՝ դա առանցքային տարբերություն է։
Տեսանյութը՝ այստեղ։