Մայիսի 7-ին, ժամը 05:52 սահմաններում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Դեղատան փողոցի երկհարկանի տներից մեկի տան տանիքում։
Այս մասին Iravaban.net-ին հայտնեցին Ներքին գործերի նախարարությունից։
Ըստ նախնական տվյալների հրդեհը բռնկվել է մոտ 400 քմ տարածքում գտնվող տներում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:01-ին, մարվել՝ 13։45-ին։ Այրվել են շինության 5 բնակարան (ընդհանուր՝ մոտ 500 քմ) և տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 500 քմ)։ Բնակարաններից մեկում հայտնաբերվել է Ջ․ Գ․-ի (ծնված 1961 թ․) դին։