Չի կարելի խոսել հավերժական կամ երկարատև շուկաների գոյության մասին․ ՄՊՀ անդամ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը` խոսելով ապրանքային շուկայի մասին, նշեց, որ այն որոշակի տարրերից է բաղկացած և հանդիսանում է որոշակի տարածքում՝ կարող է լինել պետության մի հատվածը, ամբողջ պետության տարածքը կամ նույնիսկ մի քանի պետության տարածք:

«Ներկայացնում է իրենից ապրանքների շրջանառության ոլորտը, որը ունի մի քանի բաղադրիչներ, մասնավորապես՝ ապրանքատեսակային սահման, աշխարհագրական սահման, որոշակի ժամանակահատվածը դա ուսումնասիրվող ժամանակահատվածն է, ծավալը և կազմը։ Այսինքն այս 5 տարրերն են, որ ապրանքային շուկային բնորոշում են՝ որպես մեկ ամբողջություն։ Բնականաբար չի կարելի խոսել հավերժական կամ երկարատև շուկաների գոյության մասին, դրանք միշտ դիտարկվում են կոնկրետ ժամանակահատվածում, կոնկրետ նպատակից ելնելով»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել