«Անհնարին ոչինչ չկա». ապագա առաջնորդները՝ կոռուպցիան հաղթահարելու մասին

Ճանապարհային ոստիկանության այսօրվա համակարգը պետք է արմատապես փոխվի: «Հակակոռուպցիոն պայքարի մերօրյա առաջնորդները. Սահակաշվիլի» թեմայի զեկուցումից հետո համոզմունք հայտնեց Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի մասնակից Սյուզաննա Գալստյանը՝ հավելելով, որ նույն համակարգային փոփոխությունը հարկավոր է անել նաև ոստիկանության այլ ստորաբաժանումներում ևս:

Մեկ այլ մասնակից Անի Սամսոնյանը գտնում է, որ արմատական փոփոխությունների հասնելու համար հարկավոր է գնալ ռիսկերի:

«Անհնարին ոչինչ չկա»,- պնդում է դպրոցի մասնակիցներից տնտեսագետ Գուրգեն Ազատյանը, նա կարծում է, որ տարիներ առաջ Վրաստանում կոռուպցիան մեծ տարածում ուներ, ինչպես այժմ Հայաստանում, սակայն նրանք կարողացան իրավիճակը շտկել:

Ապագա առաջնորդները ասացին, որ իրենք նպատակ ունեն կոռուպցիայից զերծ համակարգ կառուցել, մնում է գործել. «Երազանքի կողքին մեզ պակասում է փորձարարությունը, պետք է գործել»,- ասաց նրանցից մեկը:

Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի հիմնադիր անդամ, ՀԵԻԱ նախագահ, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը ներկայացրեց Միխեիլ Սահակաշվիլիի կենսագրությունն ու հակակոռուպցիոն գործունեությունը. «Սահակաշվիլին 2009թ.-ին հայտարարեց, որ Վրաստանում կոռուպցիան հաղթահարված է:  Փաստացի հաղթահարվեց վարչական` մանր կոռուպցիան` իր հետ բերելով բնակչության հակակոռուպցիոն ընկալման բարձրացում: Էլիտար` քաղաքական կոռուպցիան մնաց անհաղթահարելի»,- նշեց բանախոսը՝ հավելելով, որ ամենահայտնի և տեսանելի բարեփոխումները  իրականացրել է Վրաստանի ոստիկանության և մաքսային ծառայության համակարգերում:

Կարեն Զադոյանը հիշեցրեց Վրաստանի Վերահսկիչ պալատի նախագահի շքեղ դղյակի բռնագրավումը: Նրա խոսքերով այն բանից հետո, երբ Սահակաշվիլին բացահայտում է կոռուպցիոն ռիսկերը որպես չհիմնավորված գույք` համաձայն 1997թ.-ի համանուն օրենքի, բռնագրավում է վերահսկիչ պալատի նախագահի շքեղ դղյակն ու այն դարձնում ծերանոց. «Նա ավտոբուսով շուրջ 40 ծերերի տեղափոխեց հենց այդ շենք, ընդ որում՝ հենց նա էր վարում մեքենան»:

Այնուհետև Կարեն Զադոյանը խոսեց Ուկրաինայում նրա գործունեությունց, անդրադարձավ Օդեսայում դատախազության և իրավապահ մարմինների հետ հայտնի հանդիպմանը:

Իսկ զեկույցի վերջում համեմատական անցկացրեց Հայաստանի և Վրաստանի միջև: Այնուհետև մասնակիցները դիտեցին վավերագրական ֆիլմ:

Հաջորդ զեկույցը ՀԵԻԱ փաստաբամ Մարիամ Զադոյանինն էր, նա խոսեց Կոռուպցիայի դեմ պայքարի մեխանիզմներից և ապօրինի հարստացման քրեականացումից:

Ըստ նրա՝ մեխանիզմները հետևյալն են՝ ապօրինի հարստացման քրեականացում, անկախ հակակոռուպցիոն մարմնի ստեղծում, հանրային ծառայողների ու պաշտոնատար անձանց ակտիվների ու շահերի հայտարարագրման համակարգի բարելավում և տեղեկատվություն ներկայացրած անձանց պաշտպանություն:

Կարդացեք նաև՝

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները հանդիպեցին Սուրեն Քրմոյանին

Որո՞նք են հակակոռուպցիոն ռազմավարության մշակման սկզբունքները

Ի՞նչ տեսք ունի հակակոռուպցիոն պայքարը զարգացած և զարգացող երկրներում

Ո՞վ է առաջնորդն ու ինչպիսի՞ն պետք է նա լինի

Ոչ թե պատժի խստությամբ, այլ անխուսափելիությամբ է պետք պայքարել կոռուպցիայի դեմ. Կարեն Զադոյան

Տեղի ունեցավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի հերթական սեմինարը

Երիտասարդ առաջնորդները ծանոթացան Կոռուպցիայի հասկացությանն ու տիպաբանությանը

Պայքար կոռուպցիայի դեմ՝ կրթության միջոցով. մեկնարկեց Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը

Իրավաբան.net 

Լուրեր

Իրադարձություններ