Որո՞նք են հակակոռուպցիոն ռազմավարության մշակման սկզբունքները

Ի՞նչ սկզբունքների վրա պետք է մշակվի յուրաքանչյուր հակակոռուպցիոն ռազմավարություն: Երիտասարդ առաջնորդների դպրոցի հերթական սեմինարին Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի հիմնադիր անդամ, ՀԵԻԱ նախագահ, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը ներկայացրեց այս քաղաքականությունը:

Նրա խոսքերով հիմնական սկզբունքներն են՝ հանրության մասնակցություն, օրենքի գերակայություն, պետական գործերի, պետական գույքի պատշաճ կառավարում, ազնվություն, անկաշառություն ու թափանցիկությունն ինչպես նաև՝ Համակարգման ամրապնդում, հիմնավոր գիտելիքային հենք, գործընթացի կայունություն և ինստիտուցիոնալացում, ռեսուրսների բաշխում ու հավաքագրում, հանրային հաղորդակցություն և ներգրավվածություն:

«Ամենակարևորը, որ պետությունը պետք խրախուսի այդ իրականացման պրակտիկայի արդյունավետությանը»,- նշեց պարոն Զադոյանը:

Ըստ Կարեն Զադոյանի՝ հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը պետք է հետապնդի հիմնավորում, հիմնարար և իրատեսական նպատակներ, ունենա ազգային զարգացման ռազմավարություն/առաջնահերթություններ և ավելի լայն համատեքստ, ինտեգրված լինի բարեփոխումների օրակարգի մեջ, ունենա համապարփակ և համակարգային մոտեցում, ինչպես նաև լինի պարզ և հասկանալի փաստաթուղթ:

Այս ամենի հիմքի վրա մասնակիցները դիտարկեցին ՀՀ 2015-2018թթ. Հակակոռուպցիոն ռազմավարության մշակման գործընթացը, այնուհետև կատարեցին խմբային աշխատանք:

Այնուհետև նրանք անցում կատարեցին թափանցիկությունը՝ որպես բարեխղճության սկզբունք: Թեման զեկուցում էր ՀԵԻԱ վարչության անդամ,  փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը:

Նրա խոսքերով՝ բարեխղճությունը բնութագրող սկզբունքների ամբողջություն է, որը մշակված և ներդված է կազմակերպությունում, պետական մարմնում խթանելու վստահությունը և գործողությունների հիմնավորվածությունը շահառուների շրջանում:

ՀԵԻԱ վարչության անդամը նաև անդրադարձ կատարեց թափանցիկությանը, խոսեց տեղեկատվության տրամադրման կարգից և գաղտնիք համարվող ինֆորմացիայից, ներկայացրեց օրենսդրությունը: Վերջում մասնակիցները կատարեցին խմբային աշխատանք:

Կարդացեք նաև՝

Ի՞նչ տեսք ունի հակակոռուպցիոն պայքարը զարգացած և զարգացող երկրներում

Ո՞վ է առաջնորդն ու ինչպիսի՞ն պետք է նա լինի

Ոչ թե պատժի խստությամբ, այլ անխուսափելիությամբ է պետք պայքարել կոռուպցիայի դեմ. Կարեն Զադոյան

Տեղի ունեցավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի հերթական սեմինարը

Երիտասարդ առաջնորդները ծանոթացան Կոռուպցիայի հասկացությանն ու տիպաբանությանը

Պայքար կոռուպցիայի դեմ՝ կրթության միջոցով. մեկնարկեց Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը

Իրավաբան.net 

  Դիտվել է`

Լուրեր

Իրադարձություններ