ՀՀ հակակոռուպցիոն նոր ռազմավարության նախագծի համաձայն՝ պետք է ստեղծվի Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդ, որի կազմում նախատեսվում է ընդգրկել 2 ՀԿ ներկայացուցիչներ։ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի Իրավական ծրագրերի ղեկավար Գևորգ Հայրապետյանի խոսքերով՝ 2 տեղը շատ քիչ է հասարակության կարծիքի արտահայտման տեսանկյունից։ Նա փոխանցեց, որ տվյալ պարագայում ՀԿ-ները ստիպված կլինեն հասարակական ճնշման միջոցով հասնել արդյունքի։
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի վարչության անդամ, ՀԵԻԱ-ի կողմից գործարկվող Երևանի հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար, «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի տեղական փորձագետ Մարատ Ատովմյանը անցկացրել է կոռուպցիային և բարեխղճությանը վերաբերող վեբինար Ղազախստանի քաղաքացիական ծառայողների հերթական խմբի համար: Վեբինարի ընթացքում, մասնակցներին ներկայացվեցին լավ և բարեխիղճ կառավարման սկզբունքները, կոռուպցիայի բնորոշումը, դրսևորումները, տիպաբանությունը, կոռուպցիայի դեմ պայքարի մեխանիզմները և հաջողված… Read more »
Պաշտոնը ստանձնելու պահին Եր. Զաքարյանը հայտարարագրել է LEXUS մակնիշի մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց և 29,800,000 ՀՀ դրամի չափով դրամական եկամուտ:
Արմեն Հարությունյանի դրամական եկամուտները կազմել են 11,464,174 ՀՀ դրամ, որից 6,064,174 ՀՀ դրամը՝ որպես աշխատանքի վարձատրությունը և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ, իսկ 5,400,000 ՀՀ դրամը՝ որպես վարձակալության դիմաց ստացված վճար կամ այլ հատուցում: