ԵՄ-ն ՔՀԿ-ներին և ՏԻՄ-երին 7 միլիարդ դրամի չափով գումարներ տրամադրեց

Հայաստանում գործունեություն ծավալող Քաղաքացիական հասարակության կազմակերպության և Տեղական ինքնակառավարման մարմինների թվով 15 կառույցների ներկայացուցիչներ այսօր` դեկտեմբերի 18-ին, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի հետ համագործակցության պայմանագիր ստորագրեցին:

Տասնհինգ ծրագրերի ընդհանուր բյուջեն 10 մլն Եվրո է, որը համարժեք է շուրջ 7 մլրդ ՀՀ դրամի: Այս գումարները ուղղվելու են քաղհասարակության և Տեղական ինքնակառավարման մարմինների աջակցությանը: Ծրագրերի տևողությունը յուրաքանչյուր կազմակերպության համար տարբեր է, գերակշիռ մասը 24 ամիս է, ամենաերկար ծրագրի տևողությունը 48 ամիս է:

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան, կարևորելով ԵՄ-ի ներդրումը Հայաստանում, նշեց, որ մեր երկրում ներդրումների շուրջ 52 տոկոսը բաժին են հասնում ԵՄ-ին. «ԵՄ-ն Հայաստանի մեծագույն մատակարարներից է, Եվրոմիությունն ակտիվորեն աջակցում է Հայաստանի զարգացմանը իր անկախությունից ի վեր»,- ընդգծեց պարոն դեսպանը:

«ԵՄ-ն հավատարիմ է մնում հետագայում աշխատելու և հզորացնելու երկկորղմ հարաբերությունները, մենք աջակցելու ենք այն դրույթներին, որոնք երկուստեք հետաքրքրություն են առաջացնում»,- ասաց պարոն Հրիսթեան` հավելելով, որ ԵՄ-ն կարևոր նշանակություն է տալիս քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գործընթացին. «ԵՄ-ն մեծ նշանակություն է տալիս մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքացիական հասարակության աջակցության, աղքատության հաղթահարման աշխատանքներին: Մի քանի տարի հետո մենք խոսելու ենք այս ծրագրի հաջողության մասին»,- ընդգծեց դեսպանը:

Նա նաև նշեց, որ ծրագրերի շրջանակներում ԵՄ-ն խթանում է մարզերի կենսամակարդակի բարձացմանը. «Աղքատության հաղթահարումը և կայուն զարգացումը չորս նոր պայմանագրերի թեման են հանդիսանում, որոնք ուղղված են լինելու նաև Շիրակի գյուղական համայնքի կայունացման, Իջևանի և այլ տարածաշրջանների զարգացումներին»,- եզրահանգեց ԵՄ պատվիակության դեսպանը:

Ֆոտոշարքը` շուտով:

Ստորև ներկայացնում ենք ծրագրերի ցանկը.

Cank_1

Cank_2

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ