Ոստիկանությունից հայտնում են, որ «Կանեփ-կակաչ-2015» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման ընթացքում` օգոստոսի 17-ին, հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 1328,6 կգ վայրի աճած կանեփի կանաչ զանգված:
Տնամերձ 5 հողամասերից հայտնաբերվել է ապօրինի աճեցված 107 կգ կանեփի բույս:
Բացի վերոգրյալը, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 1,7 գրամ «մարիխուանա», 73,8 գրամ «դեզոմորֆին» տեսակի թմրամիջոց:
Ոչնչացվել է 1.3 տոննա թմրամիջոց
![](/banner/BeFree24_Web-Banners_840x90 (1).png)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2015/08/kanep-կանեփ-DSC03970-copy-440x293-440x2931.jpg)