Ոչնչացվել է 1.3 տոննա թմրամիջոց

Ոստիկանությունից հայտնում են, որ «Կանեփ-կակաչ-2015» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման ընթացքում` օգոստոսի 17-ին, հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 1328,6 կգ վայրի աճած կանեփի կանաչ զանգված:
Տնամերձ 5 հողամասերից հայտնաբերվել է ապօրինի աճեցված 107 կգ կանեփի բույս:
Բացի վերոգրյալը, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 1,7 գրամ «մարիխուանա», 73,8 գրամ «դեզոմորֆին» տեսակի թմրամիջոց:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել