Այսօր ՀՀ վարչական դատարանում դատավոր Միքայել Մելքումյանի նախագահությամբ կայացավ Ռուստամ Ղազարյանն ընդդեմ ՀՀ առողջապահության նախարարության հերթական դատական նիստը:
Նախ նշենք, որ Ռուստամ Ղազարյանը հայց է ներկայացրել ՀՀ առողջապահության նախարարության դեմ՝ Նարկոլոգիական հանրապետական կենտրոն ՓԲԸ-ում հաշվառման վերցնելու գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու, հաշվառումից հանելուն պարտավորեցնելու պահանջով:
Դատական նիստին ներկայացել էին հայցվոր կողմի ներկայացուցիչ Տաթևիկ Սիրադեղյանը և պատասխանողի ներկայացուցիչ Իրինա Շահումյանը. կողմերի ներկայացուցիչների համաձայնությամբ՝ դատական գործի քննությունը սկսվեց 3-րդ անձի ներկայացուցչի բացակայությամբ:
Նիստի սկզբում հայցվոր կողմը պնդեց իր պահանջը, պատասխանող կողմը նշեց, որ առարկում է պահանջները, որից հետո խոսք տրվեց հայցվոր կողմին:
Հայցվոր կողմի ներկայացուցիչ Տաթևիկ Սիրադեղյանը ներկայացրեց, որ սույն գործով հայցվոր Ռուստամ Ղազարյանը 2014 թվականի մայիսին բանավոր կարգով դիմել է Ոստիականության ՃՈ-ի ստորաբաժանում՝ ստանալու վարորդական նոր վկայանական, մինչդեռ ստացել է մերժում՝ թմրաբանական բժշկական հաստատությունում հաշվառված անձանց ցանկում լինելու պատճառաբանությամբ:
Այս մասին տեղեկանալով՝ հայցվորը բազմիցս բանավոր կարգով դիմել է Նարկոլոգիական կլինիկա՝ իրեն հաշվառումից հանելու պահանջով, բայց բոլոր դեպքերում մերժվել է: Հայցվոր կողմի ներկայացուցչի խոսքով՝2014 թվականի մայիսի 26-ին Ռուստամ Ղազարյանը Նարկոլոգիական հանրապետական կենտրոն ՓԲԸ-ի տոքսիկոքիմիական լաբորատորիայի վարիչ Վարդանյանի մոտ անցել է մեզի հետազոտություն, որի արդյունքում մեզի մեջ չեն հայտնաբերվել կանաբիոնիդների խմբին պատկանող թմրանյութի թմրակալոիդներ: Մայիսի 31-ին, հաշվի առնելով այս հետազոտության արդյունքները, հայցվորը դիմել է Նարկոլոգիական հանրապետական կենտրոն ՓԲԸ՝ խնդրելով համակարգչային ծրագրերից հանել իր վերաբերյալ տվյալները:
Հետագայում հայցվորը տեղեկատվություն ստանալու հարցմամբ դիմել է Նարկոլոգիական հանրապետական կենտրոն ՓԲԸ-ի տնօրեն Պետրոս Սեմերջանին՝ խնդրելով հայտնել, թե ինչ հիմքով և երբ է հաշվառվել որպես թմրամիջոց գործածող անձ, արդյոք ենթարկվել է համապատասխան բժշկական հետազոտության, եթե այո, ապա արդյոք իր մոտ ախտորոշվել է թմրամոլություն հիվանդությունը և եթե այո, ապա որ խմբի թմրամոլություն:
2014 թվականի օգոստոս ամսին ստացվել է պատասխան, համաձայն որի` հայցվորը հաշվառման է վերցվել Փորձաքննությունների ազգային բյուրոյից ստացված տոքսիկոքիմիական եզրակացության հիման վրա. հայցվորի մոտ ախտորոշվել է հոգեկան և վարքային խանգարումներ կանաբիոնիդների օգտագործման պատճառով, որի հետևանքով հաշվառման է վերցվել 5 տարի ժամկետով: Հայցվորին որևէ բժշկական փաստաթուղթ չի տրամադրվել:
Այսպիսով՝ հայցվոր կողմի ներկայացուցիչ Տաթևիկ Սիրադեղյանը խոսքով՝հայցվորը սահմանված կարգի խախտմամբ է վերցվել հաշվառման, որի հետևանքով սահմափակվել է Ռուստամ Ղազարյանի որոշակի իրավունքներից օգտվելու հնարավորություն՝ այդ թվում զրկվել է վարորդական նոր վկայական ձեռք բերելու իրավունքից, հաշվառման է վերցվել 5 տարի ժամկետով:
Հայցվոր կողմի ներկայացուցիչը նաև ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ մեզի մեջ հայտնաբերված կանաբիոնիդներիխմբինպատկանողթմրանյութիթմրակալոիդների առկայությունը բավարար հիմք չէ անձի մոտ հոգեկան և վարքային խանգարումներ ախտորոշելու համար. հոգեկան առողջության խանգարումներ կարող է ախտորոշվել միայն հոգեբույժի կողմից:
Հայցվոր կողմը պնդեց իր հայցն ու նշեց .
«ՀՀ առողջապահության նախարությունն այս հարցում ունի անմիջական պատասխանատվություն: Առողջապահության նախարարությունը՝ որպես պետական լիազոր մարմին, բժշկական կենտրոններին տրամադրում է լիցինզիա, այսինքն ոլորտում վերահսկող մարմին է, և ըստ մեզ՝ Ռուստամ Ղազարյանի իրավունքները խախտվել են առողջապահության բնագավառում»:
Այս դիտարկմանն ի պատասխան՝ պատասխանող կողմի ներկայացուցիչ Իրինա Շահումյանը նշեց, որ ՀՀ առողջապահության նախարարությունը համակարգող դեր ունի, բայց դա չի նշանակում, որ նախարարությունը պետք է միջամտի կենտրոնի բնականոն գործունեությանը: Բացի դա, պատասխանողը, անդրադառնալով նախարարության կողմից լեզենզիա տրամադրելուն, նշեց, որ լիցենզավորված շատ սուբյեկտներ ունեն նեղ մասնագիտական գործունեություն, որինՀՀ առողջապահությաննախարարությունըմիջամտել չի կարող:
Պատասխաող կողմի խոսքով՝ Սահմանադրությամբ և օրենքով ԱՆ-ն չունի որևէ լիազորություն թմրամիջոց գործածող անձին հաշվառելու կամ հաշվառումից հանելու, հետևաբար հայցը ամբողջովին ենթակա է մերժման:
Այնուհետև դատարանն անցավ գործում առկա ապացույցների հետազոտմանը, որից հետո երկու կողմերին հնարավորություն տրվեց հանդես գալու ամփոփիչ ճառով:
Պատասխանող կողմն իր խոսքում հիշեցրեց, որհայցի առաջին մասը կարճվել է ունաև նշեց, որ հայցվորի պարտավորեցման հայցն անհիմն է: Հայցվոր կողմը ժխտեց՝ասելով, որ իրենց կողմից ներկայացվել է ոչ թե պարտավորեցման հայց՝ այլ գործողությունների կատարման հայց:
«Այդպես էլ մինչ օրս հայցվոր կողմը չկողմնորոշվեց, թե որ հայցատեսակով է դիմել, մինչև հիմա դա դեռ պարզ չէ»,-նշեց պատասխանող կողմի ներկայացուցիչը, որին ի պատասխան հայցվոր կողմի ներկայացուցիչ Տաթևիկ Սիրադեղյանը նշեց.
«Գուցե Ձեզ համար պարզ չէ, բայց մեզ համար պարզ է. դատարանը գնահատական կտա»:
Զարուհի Մանուչարյան
Իրավաբան.net