Ովքե՞ր պիտանի չեն զինվորական ծառայության

ՀՀ պաշտպանության նախարարի ապրիլի 8-ի 2013 թվականի N 410-Ն հրամանով սահմանվում է քաղաքացիների այն հիվանդությունների և ֆիզիկական թերությունների ցանկը, որոնց առկայության դեպքում վերջիններս այս կամ այն պայմաններում, կամ ընդհանրապես պիտանի չեն զինվորական ծառայության:

Այսպիսով, այն զորակոչային տեղամասերին կցագրվող քաղաքացիները, զորակոչիկները, ժամկետային զինծառայողները, որոնք ունեն ծանր և խորը աստիճանի մտավոր հետամնացություն, խիստ արտահայտված խանգարումներ, ձգձգվող փսիխոտիկ, կայուն ինտելեկտուալ-մնեստիկ, անձնային խանգարումներ` փսիխոօրգանական բնույթի, շիզոֆրենիա (անկախ ձևից, ընթացքից, ելքից), քրոնիկական զառանցանքային խանգարումներ, հաճախակի կրկնվող, կարճատև ռեմիսիաներով ընթացող աֆեկտիվ խանգարումներ (երկբևեռ աֆեկտիվ խանգարումներ, հետադարձ դեպրեսիվ խանգարումներ), և այլն, առհասարակ պիտանի չեն զինվորական ծառայությանն անցնելուն:

Իսկ որոշ հիվանդությունների դեպքում, օրինակ` շիզոաֆեկտիվ խանգարումների, շիզոտիպային խանգարումների, երկարատև ռեմիսիայով ընթացող աֆեկտիվ խանգարումների, ծանր մանիակալ և դեպրեսիվ էպիզոդների` փսիխոտիկ խանգարումների, ձգձգվող ընթացքով, տրամադրության քրոնիկական խանգարումների, չափավոր արտահայտված կամ կրկնվող փսիխոտիկ և ոչ փսիխոտիկ խանգարումների, որոնք կարող են առաջացնել անձի ախտաբանական փոփոխություններ կամ երկարատև ասթենիկ վիճակ, քաղաքացիները պիտանի չեն խաղաղ ժամանակ, պիտանի են զինվորական ծառայության` սահմանափակումով, պատերազմական ժամանակ:

Հիվանդությունների և ֆիզիկական թերությունների սպառիչ ցանկը ներկայացված է ՀՀ պաշտպանության նախարարի ապրիլի 8-ի 2013 թվականի N 410-Ն հրամանի հավելվածում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել