Ամիրյան փողոցում տեղի ունեցած պայթյունից տուժած 2 անձ հոսպիտալացվել է:
Տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, վերակենդանացման բաժանմունքում է: Մյուս քաղաքացին անցնում է համապատասխան հետազոտությունները, առողջական վիճակը գնահատվում է բավարար: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։