«Ահավոր պայթյուն էր, մեքենայի բոլոր բարձիկները բացվել էին»․ ականատեսը՝ Ամիրյան փողոցում տեղի ունեցած պայթյունի մասին

«Վարորդին «նասիլկայով» տարան, ոնց որ գիտակցությունը տեղն էր։ Կրակը հետո է բռնկվել, ինձ մոտ կրամարիչ կար, հասցրեցի, հանգրեցի կրակը, ուրիշ վարորդներ էլ եկան, հանգցրեցին։ Ահավոր պայթյուն էր, մեքենայի բոլոր բարձիկները բացվել էին»,-լրագրողների հետ զրույցում Ամիրյան փողոցում Toyota մակնիշի ավտոմեքենայի պայթյունի դեպքի վերաբերյալ հայտնեց ականատեսներից մեկը։

Հիշեցնենք՝ այսօր՝ ժամը 14։43-ին ահազանգ է ստացվել, որ Ամիրյան փողոցում տրանսպորտային միջոց է պայթել։ Մեկնած կարգախմբերն ու օպերատիվ խմբերը պարզել են, որ պայթյունը տեղի է ունեցել Տոյոտա մակնիշի ավտոմեքենայում։

Iravaban.net-ին ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտնել էր, որ 2 անձ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, վնասվել են տրանսպորտային միջոցներ։ Հանգամանքները պարզվում են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել