Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանի դեմ կարգապահական վարույթը Արդարադատության խորհուրդը կարճել է. այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց դատավորի շահերը ներկայացնող փաստաբան Տիգրան Ավետիսյանը: Նշենք, որ նրա շահերը այս գործով ներկայացրել է երկու փաստաբան` Տիգրան Ավետիսյանն ու Գնել Մուղնեցյանը:
Կարգապահական վարույթը հարուցվել էր ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի (դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ) կողմից` այս տարվա մայիսի 11-ին:
Կարգապահական վարույթի համաձայն` դատավորը խախտումներ է մի շարք խախտումներ է կատարել (դրանք ներկայացված են եղել 21 թերթից բաղկացած փաստաթղթով), սակայն դատավորն ու իր ներկայացուցիչները անհիմն են համարել հարուցված վարույթը: Տիգրան Ավետիսյանը հայտնեց, որ Սահմանադրությունից չի բխել իր վստահորդի հանդեպ հարուցված վարույթը:
Լուսանկարը` court.am-ից