Վաղինակ Շուշանյանը չի բացառում Բաղրամյան պողոտա վերադառնալը

Իրավաբան.net-ի թղթակիցը հաղորդում է, որ քիչ առաջ «Ազատության» հրապարակում էին «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները: Լրագրողների հետ զրույցում Վաղինակ Շուշանյանն ասաց, որ այսօր հանդիպում և քննարկում է լինելու` առկա իրավիճակի վերաբերյալ: Նախաձեռնության անդամները պատրաստվում են նաև մամուլի ասուլիս հրավիրել:

Նա հայտնեց, որ իրենք այժմ «Ազատության» հրապարակում են լինելու, սակայն չբացառեց, որ կարող են լինել նաև Բաղրամյան պողոտայում:

Ներկաներից մի տղամարդ մոտեցել ու  տղաներին  ասում էր, թե սխալ ուղղությամբ են շարժվում և պետք է վերադառնան Բաղրամյան պողոտա: «Մեզ հանգիստ թող»,- տղամարդուն ասացին նախաձեռնող անդամները:

Մանրամասները` տեսանյությում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել