Ոստիկանությունը զգուշացրեց Բաղրամյան պողոտայի ցուցարարներին

Քիչ առաջ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ոստիկանների ուղեկցությամբ մոտեցավ Բաղրամյան պողոտայում ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման հավաքի մասնակից ցուցարարներին և պահանջեց պահպանել համակեցության կանոնները և չաղմկել։

Նշենք, որ ցուցարարները մի պահ բարձր երաժշտություն միացրեցին և արագորեն անջատեցին այն:

Այնուհետև Երևանի փոխոստիկանապետը զրույցի բռնվեց ցուցարարների հետ, որը արագորեն վերածվեց բանավեճի: Վալերի Օսիպյանը հորդորեց ցուցարարներին գնալ Ազատության հրապարակ և ակցիան շարունակել այնտեղ, քանի դեռ ուշ չէ:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել