Վաղինակ Շուշանյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Գասպարյանի հետ

«Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության կազմակեպիչ Վաղիկ Շուշանյանը այժմ ելույթ է ունենում Ազատության հրապարակից: Վերջինս նշեց, որ հեռախոսազրույց է ունեցել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ և աղաչել է նրան զորքը հետ կանչել, ուժ չկիրառել այնտեղ գտնվող մայրերի և քույրերի նկատմամբ, ովքեր չեն իմանում թե ինչ է հիմա կատարվում: Այնւոհետև հավելեց. «եթե այդպիսի բան լինի խոստանում եմ՝ ես ինքս կկանգեմ այնտեղ զորքերի առջև: Այսօրվա տեղի ունեցածը շատերը որակում են որպես դավաճանություն, թող այդպես լինի, գոնե ես գիտեմ, որ իմ խիղճը, իմ ընկերների խիղճը մաքուր է: Մենք այստեղ կմնանք այնքան ժամանակ մինչև Բաղրամյան փողոցի մեր ընկերները, քույրերը ու եղբայրները չմիանան մեզ այստեղ, մենք կպայքարենք այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունները չեն կատարել մեր պահանջները»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել