Ակտիվիստը ֆեյսբուքյան «event» պատրաստեց ու սկսեց արտասվել

Այս պահին Ազատության հրապարակում շարունակվում է բողոքի ակցիան: Ցուցարարաները կոչ են անում Բաղրամյան պողոտայում գտնվող մարդկանց գալ Ազատության հրապարակ:

Ակտիվիստ Անի Խաչիկյանի խոսքերով՝ իրենք հենց սկզբից ցանկացել են խաղաղ ցույց լինի, առանց արյունի, սակայն հիմա դեպքերի կտրուկ զարգացումը կարող է հանգեցնել արյունահեղության:

Այս ակտիվիստը մեզ հաղորդեց, որ Ոչ թալանին նախաձեռնության համակարգողներ Մաքսիմ Սարգսյանն ու Վաղինակ Շուշանյանն այս պահին գնացել են Բաղրամյան պողոտա՝ հորդորելով մարդկանց ակցիան շարունակել Ազատության հրապարակում:

Ակտիվիստը այս ասելուց հետո ֆեյսբուքյան «event» պատրաստեց, կոչ անելով բոլորին վաղը ժամը 18:00-ին հավաքվել Ազատության հրապարակում ու սկսեց արտասվել, երկու տղա եկան և փորձեցին հանգստացնել նրան ու հեռացրին նրան այստեղից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել