Միջադեպ Բաղրամյան պողոտայում

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ նստացույցի ժամանակ քիչ առաջ միջադեպ եղավ. աղբահանությամբ զբաղվող «Սանիտեք» ընկերության մեքենան մտել էր պողոտա` աղբը հավաքելու համար: Ցուցարար երիտասարդները դրոշներով բարձրացել էին մեքենայի վրա:

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրահանգով բոլորն իջան: Նա նույնիսկ հայտարարեց, թե հաջորդ անգամ կարգելի, որ մեքենան մտնի տարածք և ցուցարարները ստիպված կլինեն ինքնուրույն աղբը հեռացնել տարածքից:

Ավելի ուշ «Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպիչ անդամ Մաքսիմ Սարգսյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց, որ խնդիրը հարթվել է, սակայն նշեց նաև, որ «Սանիտեք» ընկերությունն է խախտել պայմանավորվածությունը` երեկոյան ժամին փորձելով աղբահանություն կատարել:

Մանրամասները` տեսանյությում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել