Այս պահին Բաղրամյան պողոտայում նստացույցը շարունակվում է: Իրավաբան.net-ի հետ զրույցում «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանն ասաց, որ այս պահին մաքրում են Բաղրամյան պողոտան, աղբահանություն են անում:
Իսկ երեկոյան ժամերին իրազեկման երթեր անելու և Բաղրամյան պողոտայում հավաքվելու վերաբերյալ հարցերը կքննարկեն և վերջանական որոշում կընդունեն քիչ ավելի ուշ:
Նշենք նաև, որ էլեկետրաէներգիայի դեմ բողոքի նստացույցը շարունակվել է մինչև վաղ առավոտ: Այս պահին պողոտան սակավամարդ է: Սակայն ցուցարարները պնդում են, որ պայքարը շարունակելու են մինչև արդյունքի հասնելը: