Բաղրամյան պողոտայում ցուցարարները աղբահանություն և մաքրություն են անում

Այս պահին Բաղրամյան պողոտայում նստացույցը շարունակվում է: Իրավաբան.net-ի հետ զրույցում «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանն ասաց, որ այս պահին մաքրում են Բաղրամյան պողոտան, աղբահանություն են անում:

Իսկ երեկոյան ժամերին իրազեկման երթեր անելու և Բաղրամյան պողոտայում հավաքվելու վերաբերյալ հարցերը կքննարկեն և վերջանական որոշում կընդունեն քիչ ավելի ուշ:

Նշենք նաև, որ էլեկետրաէներգիայի դեմ բողոքի նստացույցը շարունակվել է մինչև վաղ առավոտ: Այս պահին պողոտան սակավամարդ է: Սակայն ցուցարարները պնդում են, որ պայքարը շարունակելու են մինչև արդյունքի հասնելը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել