Այս պահին Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույց անող ակտիվսիտները աղբամաններով շարունակում են բարիկադներ կառուցել. արդեն երրորդ շարքն է կառուցվում:
Արդեն իսկ տեղեկություն կա, որ ժամը 18-ին բողոքի նոր ակցիա է լինելու: Ակտիվսիտները երթով անցնելու են քաղաքի փողոցներով, իրազեկելու են հավաքի մասին և կոչ անելու` միանալ Բաղրամյան պողոտայում հավաքվածներին:
Նշենք նաև, որ բողոքի ակցիաներ են նախատեսվում հանրապետության այլ քաղաքներում նույնպես: