Ցուցարարները բարիկադներ են կառուցում` պատրաստվելով ժամը 18-ի ակցիային

Այս պահին Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույց անող ակտիվսիտները աղբամաններով շարունակում են բարիկադներ կառուցել. արդեն երրորդ շարքն է կառուցվում:

Արդեն իսկ տեղեկություն կա, որ ժամը 18-ին բողոքի նոր ակցիա է լինելու: Ակտիվսիտները երթով անցնելու են քաղաքի փողոցներով, իրազեկելու են հավաքի մասին և կոչ անելու` միանալ Բաղրամյան պողոտայում հավաքվածներին:

Նշենք նաև, որ բողոքի ակցիաներ են նախատեսվում հանրապետության այլ քաղաքներում նույնպես:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել