Հունիսի 21-ին, տեղական ժամանակով ժամը 00.15-ին ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.990 և արևելյան երկայնության 43.500 աշխարհագրական կոորդինատներով (Թուրքիա-Հայաստան սահմանային գոտի), օջախի 10 կմ խորությամբ և 3.4 մագնիտուդով երկրաշարժ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Ամասիա գյուղում 3 բալ ուժգնությամբ:
Երկրաշարժին հաջորդել է 3.0 մագնիտուդով 2 հետցնցում հունիսի 21-ի ժամը 00.38-ին և 00.57-ին: Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4 բալ: