Տուժողի հայրը չհարցաքննվեց. նա դատարան չի ներկայանում

Խուլիգանության մեջ մեղադրվող 30-ամյա Ռ-ի գործով դատական նիստը հետաձգվեց` փորձագետների և վկաների դատարան չներկայանալու պատճառով: Փորձագետների վերաբերյալ դատարան գրություն էր ուղարկվել այն մասին, թե ամենամյա արձակուրդում են գտնվում, իսկ վկաների բացակայությունը պատճառաբանված չէ: Դատական նիստերին չի ներկայում նաև գործով տուժողի օրինական ներկայացուցիչը:

Փորձագետների և վկաների բացակայության պատճառով դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց մեկ այլ հերթի: Ի դեպ, այսօրվա դատական նիստը սկսվել էր 1 ժամ 10 րոպե ուշացումով` դատավոր մեկ այլ գործով խորհրդակցական սենյակում գտնվելու պատճառով:

Նշենք, որ այս գործը հետաքրքիր է նրանով, որ  դատարանը 4 անգամ բավարարել է ամբաստնյալի հանդեպ խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին պաշտպանական կողմի միջնորդությունը, սակայնդատախազ բողոքի հիման վրա` վերաքննիչ դատարանը առաջին երեք դեպքերում բեկանել է առաջին ատյանի որոշումը և անձը նորից կալանքի տակ է վերցվել: Վերջին չորրորդ անգամ սակայն վերաքննիչ ատյանը մերժել է բողոքի բավարարումը:

Հիշեցնենք, որ համաձայն մեղադրական եզրակացության, Ռ-ն գործով չպարզված ժամանակահատվածում և անձից ապօրինի կերպով ձեռք է բերել ու իր վարձակալած բնակարանում ապօրինի պահել է արհեստագործական եղանակով պատրաստված, 5.6մմ տրամաչափի օղակավոր բոցավառման որսորդական-սպորտային հրացանային փամփուշտներ`նախատեսված կրակելու համար, ակոսավոր հրազեն հանդիսացող ատրճանակ և ռազմամթերք 29 փամփուշտներ:

Այնուհետև 2014-ի հուլիսի 7-ին, ժամը 23.30-ի սահմաններում շենքի բակի զրուցարանում թղթախաղով զբաղվող 4 տղամարդկանց հետ վիճաբանության մեջ է մտել, որի ընթացքում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով վերջիններիս, ինչպեսև շենքի բնակիչների նկատմամբ իր բնակարանի պատուհանից զենքի գործադրմամբ կրակոցներ է արձակյել, շուրջ 20 րոպե դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել շենքի բնակիչների հանգիստը և հասարակական կարգը, որի ընթացքում Գրիգոր Աբրոյանին դիտավորությամբ պատճառել է առողջության թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:

Գործը քննվում է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել