Ո՞ր դեպքերում են ալիմենտի բռնագանձման հետ կապված խնդիրներ առաջանում

Ալիմենտ ստանալու իրավունք ունեցող անձը կարող է ալիմենտի բռնագանձման համար դիմել դատարան` անկախ ալիմենտի իրավունքի առաջացման պահից անցած ժամանակահատվածից, եթե ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությամբ նախկինում ալիմենտ չի վճարվել:

Սակայն լինում են դեպքեր, երբ նույնիսկ դատարանը բավարարում  է հայցապահանջը, սակայն վճռի կատարման հետ կապված խնդիրներ են առաջ գալիս: Գյումրիում աշխատող փաստաբան Վանուհի Գասպարյանը նշում է, որ հիմնականում այդ խնդիրն առաջ է գալիս, երբ պատասխանող անձը ՀՀ քաղաքացի չի լինում և բնակվում է արտերկրում.

«Ես ունեցել եմ դեպք, երբ պատասխանողն Ուկրաիանայում էր: Հարկայինի միջոցով տվյալները հանեցինք,պարզվեց, որ նա անհատ ձեռնարկատեր է, բավարար երկամուտներ ունի: Վճիռը կա, բայց դրա կատարումը բավականին բարդ խնդիր է դարձել»,- իրավաբանը հավելեց, որ մեկ տարի տևած դատավարությունից հետո այժմ էլ պետք է անցնեն բավականին ժամանակատար մեկ այլ փուլով. վճռի կատարումը թերևս պետք է իրականացվի միջպետական պայմանագրերի միջոցով:

«Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից՝ ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության աջակցությամբ: Ծրագրի շրջանակներում Երևանում և ՀՀ 4 մարզերում 2015 թվականի մայիսի 1-ից քաղաքացիներին տրամադրում է անվճար իրավաբանական խորհրդատվություն՝ կանանց իրավունքների վերաբերյալ: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել