Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը «Նոր սերունդ» ՀԿ-ի հետ €30 հազ. արժողությամբ պայմանագիր է կնքել, որն ուղղված է Հայաստանում լեսբուհիների և միասեռականների իրավունքների պաշտպանությանը: Այս մասին Իրավաբան.net-ին հաղորդում են Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության մամուլի ծառայությունից:
Ըստ աղբյուրի՝ ծրագրի շրջանակում նախատեսվում է ապաստան ստեղծել առնվազն 15 անօթևան ԼՄԲՏ անձանց համար՝ ապահովելով նրանց պաշտպանությունը և կենսական կարիքները, ընդհանուր անվճար իրավախորհրդատվություն և իրավական օգնություն մատուցվի ԼՄԲՏ անձանց, բացի այդ պետք ծրագրով հնգօրյա սեմինարի շրջանակում 15 իրավապաշտպաններ Հայաստանի 10 մարզերից վերապատրաստական հնարավորություն կստանան խտրականության և խարազանման դեմ պայքարի նպատակով, Հայաստանի 10 մարզերից 10 երիտասարդ ԼՄԲՏ ներկայացուցիչների հնգօրյա վերապատրաստական միջոցառման շրջանակում կփոխանցվեն այնպիսի հմտություններ, որոնք օգնեն նրանց պայքարելու հանուն Հայաստանում ԼՄԲՏանձանց ազատությունների և արդարության, կազմակերպվի երկու հանրային քննարկում՝ հայաստանյան հասարակության մեջ ԼՄԲՏ անձանց վիճակի, այդ վիճակի բարելավման, ինչպես նաև ԼՄԲՏ անձանց իրավունքների ամրապնդման վերաբերյալ՝ մասնակցությամբ ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային ԼՄԲՏ հանրության ներկայացուցիչների: