Եվրոպայում որպես փախստական հանգրվանելու համար կեղծ փաստաթղթեր է տպել. մեղադրական

39-ամյա Արմենն ամբաստնյալի աթոռին է հայտնվել կեղծ փաստաթղթեր տպելու և դրանք վաճառելու փորձ կատարելու համար: Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից, գործը քննվում է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ:

Համաձայն մեղադրական եզրակացության` նա նախաքննությամբ չպարզված անձից և հանգամանքներում ձեռք է բերել գնդիկավոր գրելագործիքով և համակարգչային գունավոր շիթային տպիչով պատրաստված կեղծ փաստաթղթեր հանդիսացող «բնութագիր», «էպիկրիզ», «մարտական ուղի» և այլ փաստաթղթեր,  որոնք  նախատեսված են եղել եվրոպական որևէ երկրում որպես փախստական հանձնվելու համար:

Ամբաստանյալը  4000 եվրո գումարի դիմաց ուղղակի դիտավորությամբ 2014 թվականի հոկտեմբերի 28-ին Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող «Վոյաժ» սրճարանում փորձել է իրացնել Արտակ Հարությունյանին , սակայն հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներում ավարտին չի հասցրել, քանի որ բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Ամբաստնյալի հանդեպ որպես խափանման միջոց ընտրված է ստորագորությունը` չհեռանալու մասին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել