Մայիսի 29-ին Մարոկոյում հայտնի ամերիկյան երգչուհի Ջենիֆեր Լոպեսի համերգը բավականին խնդիրներ է առաջացրել թե Լոպեսի, թե մարոկացիների համար:
TMZ պարբերականի փոխանցմամբ՝ համերգը ուղիղ կապով հեռարձակվել է Մարոկոյի հանրային հեռուստատեսությամբ: Մարոկկացիների համար սակայն անընդունելի է եղել Լոպեսի և համերգային շոուն ապահովող արտիստների վավաշոտ պարերն ու հագուստը:
Երգչուհու և համերգի կազմակերպչի դեմ մեղադրանք է առաջադրվել «հանրային կարգը խախտելու և կանանց պատիվն ու արժանապատվությունը ոտնահարելու» համար: Նրանց սպառնում է մեկ ամսից մինչև երկու տարվա ազատազրկում:
Նշվում է նաև, որ Լոպեսը նախկինում ևս Մարոկոյում համերգ է տվել, սակայն այն հեռուստացույցով չի ցուցադրվել և որևէ խնդիր չի առաջացել: