Կառավարության վաղվա` հունիսի 4-ի նստում քննարկվելու է Ղրղըզստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագրին և դրա անբաժանելի մաս կազմող արձանագրություններին հավանություն տալու հարցը: Հարցերը ներկայացվելու են փոխավարչապետ Վաչե Գաբրիելյանի կողմից:
Համաձայն արձանագրային որոշումների նախագծերի` Հայաստանը հավանություն է տալու վերոհիշյալ պայմանգրին և դրա անբաժանելի մաս կազմող արձանագրություններին: