Կառավարության վաղվա` հունիսի 4-ի նիստին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկայացնելու է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ:
Համաձայն օրինագծի` առաջարկվում է զինված ուժերի սպայական, ենթասպայական եւ պայմանագրային շարքային կազմի զինծառայողների կենսաթոշակի վճարման չափը նախատեսելուց առաջ հաշվի են առնվելու հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության իրականացման ժամանակահատվածը:
Փոփոխությունն ուժի մեջ կմտնի հաջորդ տարվա հունվարի մեկից: